Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ
Իլհամ Ալիևը մոտ օրերս կմեկնի Թուրքիա, որտեղ կկայանա «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը»։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ վերոնշյալ խորհրդի նիստը պետք է տեղի ունենար Բաքվում, սակայն երեկ Անկարայում տեղի ունեցած պայթունը ևս մեկ անգամ պատճառ դարձավ, որ Թուրքիայի նախագահը հետաձգի այցը Բաքու։
Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ այս տարի ևս «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հերթական նիստը» կկայանա Անկարայում։ Այսպիսով, Էրդողանի այցը Բաքու ևս մեկ անգամ անորոշ ժամկետով հետաձգվեց։
Աշոտ Մովսիսյան. Ֆեյսբուք