Արևմտյան Ուկրաինայում գրեթե բոլոր մաքսային անցակետերը արգելափակել են ռուսական բեռնատարների մուտքը
Արևմտյան Ուկրաինայում գրեթե բոլոր մաքսային անցակետերը արգելափակել են ռուսական բեռնատարների մուտքը: Այս մասին գրում է «112 Украина»-ն:
Նշվում է, որ արգելափակումը 8 շրջաններում է իրականացվել:
Նրանք չեն թույլատրում բեռնատարներին անցնել այն շրջաններով, որոնք հանդիսանում են Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարանցիկ ճանապարհ: