ՌԴ տնտեսության զարգացման համար մայիսին բյուջեի ծախսերը կկրճատվեն. Ուլյուկաև
ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չի բացառել, որ տնտեսության զարգացման համար մայիսին բյուջեի ծախսերը կկրճատվեն: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Եթե մայիսին մենք տեսնենք, որ իրավիճակը չի բարելավվել, բյուջեի միջոցները կկրճատվեն», - այս մասին ասել է Ուլյուկաևը:
Նրա խոսքով, կրճատում կլինի բոլոր տեսակի ծախսերում, բացի մի քանի սոցիալական հարցերից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ կառավարությունը ծրագիր ունի 827 մլրդ ռուբլի տրամադրել հակաճգնաժամային ծրագրին: