Լուրջ քաղաքականությունն ու լուրջ պաշտոնավարումը Զարուհի Փոստանջյանի հետ ոչ մի կապ չունեն. Անի Զախարյան
ՄԻՊ-ի ինստիտուտի շուրջ ծավալված տարբեր խմբակցությունների և նորաստեղծ կուսակցությունների առաջադրած թեկնածությունները ամփոփելով՝ կարելի է փաստել հետևյալը․ Էդմոն Մարուքյանի կողմից Զարուհու թեկնածության առաջադրումը և ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի այդ թեկնածությունը պաշտպանելը նպատակ ուներ Ալյանս կուսակցության թեկնածուի շանսերը չեզոքացնել, քանզի ցանկացած լուրջ մարդ հասկանում է, որ լուրջ քաղաքականությունն ու լուրջ պաշտոնավարումը Զարուհի Փոստանջյանի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե նման չափանիշներով են պատրաստվում կերտել այս մարդիկ լուսավոր Հայաստան և հայկական վերածնունդ, ապա հասկանալի է, որ անվանումը ոչ մի կապ չունի իրենց քայլերի հետ։ Թեև, մյուս կողմից, ամեն ոք իր ճաշակն ունի ՝մեկի համար քռչիկն է լավ ճաշ, մյուսի համար Ասետրինան :)))))
Անի Զախարյան. Ֆեյսբուք