Քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահն անակնկալ հայտարարություն է արել
Ինձ համար անակնկալ հայտարարություն է արել քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեդաղը: Նա, ելույթ ունենալով Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում կազմակերպված HDP-ի համագումարին, ասել է. «Ջիզրեյի անկումը չի նշանակում քրդական ազատագրական պայքարի վերջ, այլ նշանակում է սկիզբ: Եթե զավթողական քաղաքակնությամբ նրանք հաղթեցին Ջիզրեյում, ի դեպ արդեն հարյուր տարի է, ինչ վարում են ժխտողական և ոչնչացնող քաղաքականություն: Ես պետք է ասեմ, որ այդ քաղաքականությունը թաղվեց Ջիզրեյում»:
Յուքսեդաղը այլ ուշագրավ հայտարարություններ էլ է հնչեցրել, բայց այ հարյուր տարվան վերաբերվող միտքը ինձ համար մնաց անհասկանելի: Ո՞ւմ էր ակնարկում, կամ ի՞նչ էր ակնարկում:
Կիլիկիա Հայաստան. Ֆեյսբուք