Ավստրիայում Փարիզի ահաբեկչության երկու մասնակից է ձերբակալվել
Ավստրիայում ձերբակալվել են երկու իսլամիստներ, որոնք կապ ունեն Փարիզի ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bild»-ին:
Ինչպես հաղորդվում է, տղամարդիկ խոստովանել են, որ Փարիզի ահաբեկչությանը մասնակից այլ մարդկանց հետ Հունաստան են ժամանել որպես փախստական:
Նրանց մոտ կեղծ անձնագրեր են եղել, և չեն կարողացել տեղափոխվել: Նրանց հաջողվել է Եվրոպա ժամանել միայն մի քանի շաբաթ անց:
Հաղորդվում է, որ իսլամիստները բերման էին ենթարկվել դեռևս դեկտեմբերին՝ Զալցբուրգի հանրակացարաններից մեկից, սակայն Ավստրիայի դատախազությունը տեղեկություն չի տրամադրել այն մասին,որ կատարվում է քննություն: