Սաակաշվիլին լքել է Մյունխենի կոնֆերանսի դահլիճը Մեդվեդևի ելույթի ժամանակ
Ուկրաինայի Օդեսա նահանգի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ելույթի ժամանակ լքել է դահլիճը։
Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ведомости» թերթի թղթակից Պյոտր Կոզլովին, ով այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Այն ժամանակ, երբ Սաակաշվիլին լքել է դահլիճը, Ռուսաստանի վարչապետը գտնվել է բեմի վրա։
Նշենք, որ հենց Մեդվեդևի կառավարման տարիներին սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի արդյունքում Վրաստանից անջատվեցին Աբխազիան և Հարավային Օսեթիան։