Մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը։ Բայց նա անգործ չի մնա, քանի որ մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։ Առայժմ անհայտ է մնում, թե ով է Անտոնյանի փոխարեն նշանակվելու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ Եթե հաստատվեն այն լուրերը, որ այդ պաշտոնն ազատում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում դաշնակցությանը տալու նպատակով ապա Արաբկիրի թաղապետ կդառնա տեղի դաշնակցականներից որևէ մեկը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։