Մենք եղբայրներ ենք. Հռոմի Պապը՝ Պատրիարք Կիրիլի մասին (լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Պատրիարք Կիրիլի հետ Հավանայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտնել է. «Մենք եղբայրներ ենք»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Հռոմի պապը հանդիպման ընթացքում մի քանի անգամ ասաց, որ մենք եղբայրներ ենք: Այս հանդիպումը Աստծո կամքով իրականացավ»,- հայտնում է Վատիկանի պատվիրակության աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատմության մեջ առաջին անգամ ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները՝ Կիրիլ Պատրիարքն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Հավանայում կհանդիպեն: Նրանք հանդիպել են Հավանայի օդանավակայանում: