Իտալիան Սիրիային 3 միլիոն եվրո է հատկացրել՝ որպես օգնություն
Մյունխենում Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնություններից հետո Իտալիան որոշել է Սիրիային որպես օգնություն տրամադրել 3 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Խոսքը վերաբերում է արտակարգ միջոցառումներին, որոնք ուղղված են Սիրիայի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, մասնավորապես՝ կանանց և երեխաների տանջանքները թեթևացնելուն, ովքեր գտնվում են Հալեպից ոչ հեռու»,- հայտնել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլիոնին:
Երեք միլիոնից երկու միլիոնը հատկացվելու է խաղաղ բնակիչներին և շուրջ 30 000 գաղթականներին սնունդ մատակարարելուն:
Մնացյալ մեկ միլիոնը հատկացվելու է ՄԱԿ-ի՝ մարդասիրական հարցերի համակարգման կառավարմանը, որը կհոգա կենցաղային այլ իրեր մատակարարելու մասին, մասնավորապես՝ անձնական հիգիենայի իրեր և վրաններ: