Մայր լինելն ինձ համար ամենակարևորն է. Ադել
27-ամյա երգչուհի Ադելը հայտնվել է «Vogue» ամսագրի շապիկին: Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին պատմել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում մայրությանը, իր քաշին, տարիքին և նոր «25» անունով ալբոմին, որը ցնցեց ողջ աշխարհը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Ես ուղղակի շոկի մեջ էի, որ հանկարծակի 25 տարեկան դարձա: Սակայն այժմ ես ինձ ավելի շատ եմ սիրում, քան երբևէ: Ինձ հարմարավետ եմ զգում և իմ սեփական մարմնի մեջ: Ինձ շատ դուր է գալիս, թե ինչպիսի տեսք ունեմ ես, ով եմ ես, և այն ամենը, ինչ շրջապատում է ինձ:
Երբ ես մայրացա, հասկացա, որ իսկապես ապրում եմ: Իմ հոգում ծնվեց այն նպատակը, որը նախկինում չունեի: Ինձ համար կարևորը մայր լինելն է, և դա ևս աշխատանք է: Կարծում եմ՝ պետք է որոշ ժամանակով դադար վերցնեմ, որպեսզի մարդիկ կարոտեն ինձ»,- անկեղծացել է Ադելը: