Անհետացած կանադացին 30 տարի անց տուն է վերադարձել
Կանադայի Սենտ Կետրինս քաղաքի բնակիչը, ով մանուկ հասակից հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել, տուն է վերադարձել անհետանալուց 30 տարի անց: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Նիագարայի ոստիկանության տվյալներով՝ քաղաքացին 30 տարի ապրել է ուրիշի անունով՝ չիմանալով, որ ինքը հարազատներ ունի:
Տղամարդու անունը Էդգար Լատյուլիպ է: 1986 թվականին 21տարեկան հասակում նա ավտոբուսով գնացել է Նիագարայի ջրվեժի մոտ: Հասնելով ջրվեժին՝ նա ուղևորվել է Սենտ Կետրինս քաղաք: Ճանապարհին նա մոլորվել է, ընկել և վնասվածք ստացել՝ կորցնելով հիշողությունը:
Այդ քաղաքում նա ապրել է 30 տարի:
Երբ 51-ամյա տղամարդը դիմել է սոցիալական ծառայություն՝ հայտնելով իր անունը, աշխատակիցը նրա անունը գտել է անհայտ կորածների ցանկում: Տղամարդը հանկարծակիորեն հիշել է 30 տարվա վաղեմության իրադարձությունները:
Այս տարիների ընթացքում նա համարվել է անհայտ կորած, իսկ նրա մայրը որոշել էր, որ որդուն առևանգել են: