ԵՄ-ն Հունաստանից պահանջել է 3 ամսով ամրապնդել սահմանը
Եվրոպական Միությունը Հունաստանին կոչ է արել ամրագրել իր սահմանների լուրջ խոցելիությունը, այլապես ԵՄ-ն 2 տարով սահմանային վերահսոկողություն կիրականացնի Շենգենյան վիզայի շրջանակներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԵՄ աղբյուրները հայտնել են, որ չնայած Աթենքի ընդդիմությանը՝ առաջարկն ընդունվել է, որի համաձայն Հունաստանը պետք է իրականացնի սահմանն ամրապնդելու 50 առաջարկը: Եթե առաջարկներն անտեսվեն, ԵՄ-ն կարող է Շենգենյան գոտում 2 տարով վերահսկողություն սահմանել:
ԵՄ իշխանությունները նշում են, որ այդ գործողություններն ուղղված չեն Հունաստանի մեկուսացմանը, այլ նրան, որ ամրապնդվեն Եվրոպայի սահմանները: