Մալիում հարձակվել են ՄԱԿ-ի բազայի վրա. կան զոհեր
Մալիում հարձակվել են ՄԱԿ-ի բազայի վրա: Այս մասին գրում է Gazeta ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 30 մարդ:
Ավելի վաղ անհայտ անձինք Մալիի հյուսիս-արևելքում հարձակվել էին ՄԱԿ-ի բազայի վրա, որի հետևանքով զոհվել էր մի քանի մարդ:
Նշվում է, որ հարձակման ժամանակ հրետակոծություն էր սկսվել: