Արմեն Աշոտյանին փոխարինողը շտապում է. արդեն հասցրել է խորհրդակցություն գումարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լևոն Մկրտչյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լևոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը: Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է իր ծրագրերին: Սակայն նախարարության կոլեկտիվին առավել շատ ոչ թե նախարարի ծրագրերն են հետաքրքրում, այլ այն հանգամանքը, թե նա կադրային ինչպիսի քաղաքականություն է վարելու: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը նախարար դառնալուց հետո կադրային ջարդ չարեց»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: