Կարող եք մեզ շնորհավորել. Անահիտ Սիմոնյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր երգ ու տեսահոլովակ է նկարահանում, որը կոչվում է «Աղջկա արցունքները»:
Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: Գործիքավորումը կատարել է երգչուհու ամուսինը՝ Հայկոն, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:
Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել Արամայիսի հետ և մակագրել. «Դե ինչ, կարող եք մեզ շնորհավորել: Իմ տեսահոլովակի մոնտաժը հաջողությամբ ավարտվել է: Արդեն այսօր կտեղադրեմ դրա թրեյլերը: Պրեմիերան՝ շատ շուտով»: