Մեքսիկայում 50 բանտարկյալ է մահացել բողոքի ակցիայի ժամանակ
Մեքսիկայում բանտարկյալների բողոքի ակցիայի ժամանակ 50 մարդ է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Նուևո-Լեո նահանգի «Տոպո -Չիկո» բանտում: Ներկայումս, իրավապահները փորձում են բանտում իրավիճակի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել:
Նշվում է, որ բանտարկյալների որոշ մասը կարող է փախած լինել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆորնիայի Քրեակատարողական հիմնարկից 3 վտանգավոր հանցագործ էր փախել: