Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի
Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, նաև, որ 79 մարդ անհայտ կորած է համարվում: Հնարավոր է՝ նրանք գտնվում են 16 հարկանի շենքի փլատակների տակ:
Փրկարարները հայտնել են, որ նրանց կենդանի գտնելու հավանականությունը մեծ չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր 34 մահացածի և 120 վիրավոր մասին:
Նշենք, որ 1999 թվականին Թայվանում 7.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի ժամանակ մահացել է 2.300 մարդ: