Բրիտանացի զբոսաշրջիկն անձնագիրը զուգարանի թղթի տեղ է օգտագործել
Բրիտանացուն թույլ չեն տվել մտնել Թաիլանդ, քանի որ նա անձնագիրը զուգարանի թղթի տեղ է օգտագործել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
28-ամյա զբոսաշրջիկը տարիներ առաջ ոչ սթափ վիճակում պատռել է անձնագրի էջերից մեկը: Նա մտադիր է եղել Թաիլանդում 1 ամիս մնալ, որից հետո 1 տարով կտեղափոխվեր Ավստրալիա:
Անձնագրային հսկողութան աշխատակիցները, երբ հարցրել են, թե ինչու է բացակայում անձնագրի համապատասխան էջը, զբոսաշրջիկն անհարմար է զգացել ասել ճշմարտությունը և ստել է` ասելով, որ կորցրել է:
«Նախքան ես ինչ-որ բան կավելացնեի, ինձ միանգամից հետ ուղարկեցին Դուբայ»,-ասել է զբաոսաշրջիկը: