Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կկնքվի
Փետրվարի 11-ի ՀՀ կառավարության նիստ ժամանակ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը միջոցներ կձեռնարկեն խթանելու համագործակցությունը հետազոտությունների և զարգացման, արտադրության, նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտներում: