Հայաստանի և Չեռնոգորիայի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր կկնքվի
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծն ուղղված է երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագրի շրջանակում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը: