Ավտովթար՝ Վանաձորում
Փետրվարի 11-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանի 3-րդ տնակի հարևանությամբ «ԳԱԶ-24» մակնիշի 35 TL 269 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդը դեպքի վայրում չի գտնվել) բախվել է «ԶԻԼ» մակնիշի 748 LL 36 պետհամարանիշի աղբատար մեքենային (վարորդ՝ Գ. Թ.):
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ա.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: