Թուրքիայում հայ ընտանիքի վրա կատարված հարձակման գործով ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ՀՀ ԱԳՆ
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ-ից:
Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:
Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: