Գնահատիր այն նվերը, որին դեռ պիտի արժանի լինես
Խաղացողները երկու մասի են բաժանվում` խաղադրույք կատարողներ և նրանք, ում վրա կատարում են խաղադրույքը: Ողջ կյանքում ստանում ես նվերներ, նաև ունենում ես երազած նվեր, նաև նվեր, որին արժանի ես, բայց և երբեք չես ստանալու: Մեկ-մեկ էլ չես կարողանում ըստ արժանվույն գնահատել այն միակ նվերը, որ քեզ ի վերուստ հատուկ է նվիրվում: Դա կարծես քննության նման մի բան լինի, որը, արժանավայել հանձնելուց հետո միայն, իրավունք կունենաս երազանքիդ իրականացման մասին մտածելու: Կյանքը ինքն է ցույց տալիս այն պահը, որից հետո այլևս իրավունք չունես սայթաքելու: Դա հենց այն պահն է, որից հետո խաղադրույք ես կատարում ինքդ քո վրա` և միմիայն հաղթելու պայմանով:Կյանքը ինքն է ցույց տալիս այն պահը, որից հետո սպառվում են բոլոր հիասթափությունների և անակնկալների սեփական զինանոցդ: Պահը, որից հետո ամեն բան հստակ է, և այլևս որևէ որոշմանդ վրա չի կարող ազդել հարակից մարդկային գործոնը:
Քեզ շրջապատող մարդիկ այլևս բացահայտված են: Դու արդեն համոզված ես յուրաքանչյուրի և սխալվելու հավանականության, և անսասան հավատարմության վրա` առանձին առանձին: Եվ միայն այդ պահն է իրավունք տալիս քեզ կյանքիդ գլխավոր խաղադրույքի կատարմանը` խաղադրույք ինքդ քեզ վրա: Քեզ, որի ամբողջականությունը նրանք են կամ թեկուզ նա է, որի էության յուրաքանչյուր մասնիկ գոյատևում է միմիայն քո և քո երջանկության համար:
Իմաստության ակնթարթը. Յուրաքանչյուր տրամաբանական խնդիր յուրաքանչյուր գիտակից մարդ կարող է լուծել: Տարբերությունը միայն լուծումը ստանալու ժամանակահատվածն է:
6 բաժակ
Առաջին բաժակում ջուր է: Մանկություն:
Երկրորդ բաժակում գարեջուր: Պատանեկություն:
Երրորդ բաժակում գինի է: Սեր:
Չորրորդ բաժակում օղի է: Աշխատանք:
Հինգերորդ բաժակում կոնյակ է: Վայելք:
Նվիրված բաժակներից վեցերորդը դատարկ է: Եվ հենց սա է քո ամենագլխավոր նվերը: Եվ հենց այն լցնելով` պիտի ապացուցես իմաստությանդ գերակայությունը հաղթանակի անխուսափելիության մեջ վերջին խաղադրույքի ժամանակ:
Գարիկ Պետրոսյան. ֆեյսբուք: