Սաակաշվիլին հրաժարվել է թիկնապահներից
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին նամակ է ուղարկել Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը, որում նշել է, որ հրաժարվել է թիկնապահներից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությանը:
Նրա անվտանգությունն ապահովում էին «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:
«Ես ոչ ոքից և ոչնչից չեմ վախենում և այսուհետ Օդեսայում և երկրի ողջ տարածքում կտեղաշարժվեմ առանց թիկնապահների»,-գրել է Սաակաշվիլին և հավելել, որ այդ քայլին գնացել է վերջին իրադարձությունների, ինչպես նաև տեղեկատվությունների հետ, որոնք տարածում են գտել: Սակայն, թե ինչի մասին է խոսքը, նահանգապետը չի մանրամասնել:
Սաակաշվիլին նաև մեկնաբանել է նաև այն ինֆորմացիան, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել նրա՝ հակաահաբեկչական տարածք կատարած այցի հետ կապված: