ԵՄ-ն նման է «Տիտանիկ»-ում խորտակվող նվագախմբին. Իտալիայի վարչապետ
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Եվրամիության ղեկավարությանը համեմատել է այն նվագախմբի հետ, որը խորտակվում էր հայտնի «Տիտանիկ» նավի վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
«Եվրամիությունը նման է այն նվագախմբին, որը նվագում էր «Տիտանիկ» նավում: Մենք արդեն անց ենք կացրել մեր բարեփոխումները և ի վիճակի ենք ԵՄ-ի մեր դաշնակիցներին ասել. «Ընկերնե՛ր, մենք կարող ենք փոխել այս ոչ ճիշտ բյուրոկրատական մոտեցումը»»,-հայտնել է նա:
Ռենցին նաև ընդգծել է, որ եվրապական առաջնորդները չունեն հստակ ռազմավարություն: Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել իր ֆինանսական և ռազմական հնարավորություններն օգտագործել ավելի խելամիտ կերպով:
Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ հաշտեցմանը, Լիբիա զորքեր ուղարկելուն և սոցիալական կարիքների համար նախատեսված բյուջեների սահմանափակումների չեղարկմանը: