Օբամայից պահանջում են վերադարձնել Նոբելյան մրցանակը
Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակվել է մի խնդրագիր, որով մարդիկ Օբամայից պահանջում են վերադարձնել իր՝ 2009 թվականին ստացած Նոբելյան մրցանակը: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաալիքի պաշտոնական կայքը:
Նման քայլի դիմելու պատճառը ԱՄՆ-ի նախագահի վարած ագրեսիվ քաղաքականնությունն է՝ Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ: Նրա քաղաքականությունն ուղղված է դեպի «ռեժիմի փոփոխություն»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քաղաքականությունը միայն ձախողման և մարդկային կյանքի կորուստների է դատապարտված:
Սեպտեմբերին Նոբելի ինստիտուտի նախկին տնօրեն Գիր Լունդեստադը հայտնել էր, որ նախագահ Օբաման չի արդարացրել այն հույսերը, որոնք կապվում էին իր անվան հետ:
Նրա խոսքով՝ Օբամայի շրջապատի մարդկանցից շատերը պարգևատրումը համարում են սխալ և թյուրիմացություն:
Այսպես, իր հուշերում Նոբելի ինստիտուտի նախկին տնօրենը գրել է, որ «Օբամային պարգևատրելը միայն մասամբ էր ճիշտ»: