Մարդիկ հաճախ փորձում են ստեղծել տպավորություն լայն մասսայի համար
Մարդիկ հաճախ փորձում են ստեղծել տպավորություն լայն մասսայի համար: Կա մարդկանց տեսակ, որ ամեն բան կանի ընդամենը մեկ նկար հետդ ունենալու և հրապարակելու համար, ինչ է թե ստեղծի տպավորություն, թե իր թիմակիցն ես, կա մարդկանց մի խումբ էլ, որ համացանցում, ասենք գրառումներիդ ներքո անընդհատ հետդ ջան, ջիգյարով քոմենթ-երկխոսության մեջ կմտնի, բայց անձնական նամակում լրիվ մաքուր վանդակ է ,անգամ մեկ հատիկ բարև չկա:
Այս խումբն էլ ուզում է նորից տպավորություն ստեղծի, թե հետդ շակալդնի ատնաշենիների մեջ է: Դե խոստացողների ու խոստումները չկատարողների մասին էլ չխոսամ: Սրանք ինչու՞ հիշեցի: Մեր կամանդիրը միշտ ասում էր. «Որքան կարող եք ձեզ քողարկեք, երբեք մի երևացեք, այդպես ավելի անխոցելի կլինեք ու ավելի ցանկալի»:
Կիլիկիա Հայաստան. Ֆեյսբուք