Հոլանդիան կարող դեմ լինել Ուկրաիայի և ԵՄ-ի ասոցացմանը
Հոլանդիայի կառավարությունը կարող է վերանայել իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի շուրջ, եթե հանրաքվեի արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը դեմ լինի դրան։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Ըստ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բերտա Կունդերսի, հանրաքվեի արդյունքները կունենան խոհրդատվական բնույթ, սակայն հոլանդական քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կոչ են արել հարգել հանրաքվեի արդյունքները, եթե նույն կարծիքն արտահայտի բնակչության 30 տոկոսը։
Նշվում է, որ Հոլանդիայի քաղաքացիները կարող են դեմ հանդես գալ Ուկրաինայի ասոցացմանը՝ զգուշանալով միգրացիոն ճգնաժամի պայմաններում նոր միգրանտների հոսքից։
«Հանրաքվեի մասին օրենքը թելադրում է մեզ, որ կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը, եթե լինի բացասական արդյունք»,- նշել է Կունդերսը։