Շվեյցարիայի իշխանություններն արգելել են անձայն դիսկոտեկները չափից շատ աղմուկի պատճառով
Շվեյցարական Լոզան քաղաքի իշխանությունները արգելել են անձայն դիսկոտեկները այն պատճառով, որ դրանք շատ մեծ աղմուկ են առաջացնում։ Այս մասին գրում է «The Independent»-ը։
Նման միջոցառումներն անց են կացվում բարերի և արագ սննդի կետերի տանիքներին։ Անձայն դիսկոտեկների առանձնահատկությունն այն է, որ երաժշտությունը հնչում է ոչ թե դինամիկներց, այլ ականջակալներից։
Սակայն տեղական բնակիչները դժգոհում են, որ դիսկոտեկի մասնակիցներն անընդհատ բարձրաձայն երգում են, ինչը մեծ աղմուկ է առաջացնում։
Անձայն դիսկոտեկների կազմակերպիչ Օլիվեր Մեյլանը հայտարարել է, որ քաղաքում չկան երիտասարդների շրջանում հայտնի այլ միջոցառումներ։