Կիևն աշխարահզորայիններին մեղադրել է հրադադարը խախատելու համար
Աշխարհազորայինները 47 անգամ կրակել են Ուկրաինայի դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հակաահաբեկչական կազմակերպւթյան ֆեյսբուքյան էջին:
«Ինչպես միշտ, անհանգիստ է եղել Դոնեցկի շրջանը: Կրակոցներ են հնչել Ադվեևկայում, Մարինկայում, Բուտովկայում»,-ասվում է հաղորդագրությունում:
Լոււգանսկի և Մարիուպոլի ուղղություններով կրակոցների մասին չի հաղորդվում: Ավելի վաղ ԴԺՀ-ն հաղորդել էր, որ հրետանային ռմբակոծության հետևանքով 9-ամյա աղջիկ է վիրավորվել: