Կիևում նռնականետով շենք են գնդակոծել (տեսանյութ)
Անհայտ անձինք Կիևում ձեռքի «РПГ-26» նռնականետով գնդակոծել են Սոլոմենսկի շրջանի տեխնիկական սպասարկման կայանը: Այս մասին հայտնում է Russian.rt.com-ը:
Ինչպես հաղորդվում է Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության կայքում, դեպքը տեղի է ունեցել փետրվարի վեցի գիշերը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնել են, որ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Վնասվել է կայանի շինությունը: Ջարդվել են շենքի ապակիները, վնասվել դարպասները:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի երկրորդ մասի կետերով (ուրիշի սեփականության կանխամտածված ոչնչացումը կամ սեփականությանը վնաս հասցնելը):