Օլգա Օռլովայի նոր լուսանկարը սանիկի՝ Պլատոնի հետ, բուռն քննարկումների առիթ է դարձել
Ժաննա Ֆրիսկեի ընկերուհի Օլգա Օռլովան իր երկրպագուների հետաքրքրությունն է շարժել՝ Instagram-ի իր էջում տեղադրելով սանիկի հետ լուսանկար: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Լուսանկարը նա վերնագրել է այսպես. ««Ալլադին» ֆիլմի պրեմիերային Ֆիլիպ Կիրկորովի մոտ: Իմ սանիկ ավագ Պլատոնի հետ»:
Երգչուհուն բաժանորդագրված օգտատերերն ամիջապես սկսել են նրա էջը ողողել մեկնաբանություններով: Ոմանք գրել են, որ նոր լուսանկարում Պլատոնն այլ տեսք ունի և իրեն նման չէ, իսկ ոմանք էլ գրել են, որ այդ փոքրիկը Ժաննայի որդին չէ: Ինչպես պարզվել է վերջում, Օլգան ունի երկու սանիկ՝ Պլատոն անունով, իսկ Ժաննայի որդին նրա կրտսեր սանիկն է: