Այսօր Բարմենի միջազգային օրն է
Փետրվարի 6-ը նշվում է որպես բարմենի միջազգային օր: Այն մասնագիտական տոն է: Օրվա ընտրությունը պատահական չէ. փետրվարի 6-ին նշվում է Սուրբ Ամանդի տոնը: Այս մասին հիշեցնում է Calend.ru-ն:
Սուրբ Ամանդը քրիստոնեական առաքյալներից մեկն է, ով համարվում է գինեգործների, գարեջրագործների ու առևտրականների, նաև ռեստորանների ու բարմենների հովանավորը:
Դրա համար էլ սուրբ Ամանդի օրը շատ երկրներում դարձել է բարմենների ու ռեստորանների պրոֆեսիոնալ տոնը: Սուրբ Ամանդը հայտնի է եղել Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ֆինլանդիայի գինեգործական շրջաններում քրիստոնեություն քարոզելով: