Բրիտանացին այրվածքներ է ստացել լիցքավորման դրած iPhone-ի պատճառով բռնկված հրդեհի ժամանակ
Բրիտանիայի Ռեդինգ քաղաքի բնակիչ Մարեք Քրյուգերն այրվածքներ է ստացել լիցքավորման դրած iPhone 5-ի պատճառով բռնկված հրդեհի ժամանակ: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով The Independent-ին:
Տղամարդը տառապում էր ուղեղի քաղցկեղով, ինչի պատճառով նրա մարմնի ձախ կողմն ամբողջովին կաթվածահար էր եղել: Երբ Քրյուգերը սմարթֆոնը թողել էր անկողնու ծածկոցի վրա, մարտկոցը տաքացել և հրդեհի պատճառ է դարձել:
Այս պատահարը առաջին դեպքը չէր: 2015 թվականին Հոնկոնգի բնակչուհու iPhone 6 Plus-ը պայթել էր: Գիշերը նա մարդկոցը դրել է սնուցման և մոռացել, առավոտյան արթնացել է ուժեղ պայթյունից: Բացելով աչքերը կինը տեսել է, որ հեռախոսն այրվում է և կրակը տարածվում ամբողջ տանը: