Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է առցահարված, կիսամերկ տղամարդ
Հունվարի 15-ին, ժամը 10.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները 1971 թ. ծնված Ռ. Վ.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: