Քիմի խորթ հայրը կրկին որոշել է տղամարդ դառնալ (լուսանկարներ)
Տարիներ շարունակ Բրյուս Ջեները երազում էր կին դառնալ: Հայտնի թեթև ատլետը չնայած 3 անգամ ամուսնացել է և 6 երեխա ունի, միևնույն է չի փոխել իր էությունը. նա ձգտում է կին լինել: 2015թ նա ի վերջո վիրահատվեց և փոխեց սեռը: Այս մասին գրում է Woman-ը:
Սեռափոխությունից հետո նա փոխեց նաև անունը: Բրյուսը սկսեց լայն բացվածքով կանացի զգեստներ հագնել, դիմահարդարվել, տեսակ տեսակ զարդեր կրել, ինչը նա միշտ երազել է:
Թվում է, թե ամեն ինչ լավ է նրա կյանքում, սակայն Բրուսը սեռափոխությունից հետո չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին: Նա միայնակ է: Լուրերին, թե նա սկսել էր ընկերություն անել մեկ այլ տրանսգենդերի հետ, հերքվել են:
Անձնական կյանքի բացակայության պատճառով Բրյուսը որոշել է կրկին տղամարդ դառնալ: