Քլոե Քարդաշյանը մերկ նկարահանվել է ֆոտոշարքում (տեսանյութ և լուսանկարներ 16+)
Պատրաստվելով նոր «Revenge Body» շոուին՝ Քլոե Քարդաշյանը իր բլոգում հրապարակել է նոր լուսանկարներ Սեն Բարտելեմի կղզում արված ֆոտոշարքից: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Քլոեն պատմել է, թե ինչպես են արվել այդ լուսանկարները: «Մի անգամ գիշերը, երբ «Քարդաշյանների ընտանիքը» շոուի նկարահանումներն ավարտվել էին, բոլորը քնել էին, իսկ ես ու Քենդալլը որոշեցինք կանչել Ջենին և Ջոյսին, որպեսզի գնանք Ջենի փորքիկ ամառանոց և ֆոտոշարք անենք՝ պարզապես զվարճանալու համար»,- հայտնել է Քլոեն:
Ինչպես հայտնել է Քլոեն, այնուհետև բոլորը խմել են, և սիրողական զվարճալի ֆոտոշարքը վեր է ածվել «Նյու» ոճի ֆոտոշարքի:
Ռեալիթի շոուի աստղը նշել է, որ անհանգստացել է մերկ լուսանկարվելիս, սակայն, այնուամենայնիվ, որոշել է լուսանկարը հրապարակել իր բլոգում:
«Ես մինչև հիմա շոկի մեջ եմ, որ նման քայլի եմ գնացել: Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, և շատ է նկարել մերկ կանանց, իսկ ինձ համար սա առաջին դեպքն է եղել»,- հայտնել է Քլոեն: