Օբաման կոչ է արել մեղմացնել ռուս-թուրքական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել մեղմացնել ռուսական Սու-24-ի միջադեպից հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստեղծված հարաբերություները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Այս մասին նախագահը հայտարարել է Փարիզում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և իրավունք ուներ պաշտպանել իրեն:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը-ն շահագրգռված է ընդլայնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը։