Մեծ Բրիտանիան մտդիր է «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար կրկնապատկել օդանավերի քանակը Կիպրոսում
Մեծ Բրիտանիան մտադիր է լրացուցիչ օդանավեր ուղարկել Կիպրոսի ռազմաօդային ուժերի բազա, որոնք կմասնակցեն Սիրիաում «ԻՊ»-ի եմ պայքարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Independent-ին:
Հաղորդագրությունում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը խոհրդարանի կողմից հաստատվելու դեպքում, Կիպրոսի ռազմաօդային բազայում օդանավերի քանակը կկրկնապատկվի:
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Սիրիայում «ԻՊ»-ի դեմ պայքարելու հարցով քննարկումները երկրի խորհրդարանում կսկսվեն դեկտեմբերի 2-ին: