Պատերազմները սկսվում են «թույլ օղակ»-ներում
Պատերազմները սկսվում են «թույլ օղակ»-ներում, առանց նախապես ծանուցելու: Առաջին աշխարհամարտում «թույլ օղակը» Բալկանյան երկրներն էին, որտեղ ազգային-ազատագրական պայքար էր ընթանում, Երկրորդի ժամանակ, նացիստների հաշվարկով, «թույլ օղակը» Չեխոսլովակիան և Լեհաստանն էին:
Երկու աշխահամարտերի ժամանակ էլ Թուրքիան պարտվող կողմում էր և հակառակ պատմական տրամաբանության՝ պատերազմներից շահելով /գլխավորապես մեր հաշվին/ կամ առնվազն անկորուստ է դուրս եկել:
Դեռևս անցած տարվա սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ահազանգեց, որ բոլոր ժամանակների բոլոր պատերազմները խելագարություն են, և որ Երրորդ աշխարհամարտը սկսվել է:
«Թույլ օղակ»-ը այս անգամ մեզ վախենալու չափ մոտ է գտնվում, բայց առավել վախենալուն դարձյալ ռուսական զինուժին ապավինելու՝ դառնորեն հերքված մեր լավատեսությունն է:
Կարինե Աշուղյան. ֆեյսբուք: