Անկարայի՝«ԻՊ»-ից նավթ գնելու ինֆորմացիան հարկավոր է ահաբեկչության դեմ պայքարելու համար. Պեսկով
Ինֆորմացիան այն մասին, որ Անկարան նավթ է գնում «ԻՊ»-ից, հարկավոր է ահաբեկչության դեմ պաքարելու համար: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ այս տեղեկությունները չեն տարածվում նրա համար, որ դատապարտեն Թուրքիայի ղեկավարությանը:
«Սա նոր հայտարարւթյուն չէ: Այս ինֆորմացիան օգտագործվում է ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ապացույցներ է ստացել, որ դեպի Թուրքիա նավթի հոսքը շարունակվում է:
Պուտինը պարզել է, որ Су-24-ը խփելու որոշումն ընդունվել է «ԻՊ»-ի նավթի տրանսպորտային փոխադրման անվտագությունն ապահովելու և հետագա վաճառքն ապահովելու համար: