Սրանք, չհասկացան, որ լափելով, միայն մի մեղքի տակ չի որ ընկան
Սրանք, չհասկացան, որ լափելով, միայն մի մեղքի տակ չի որ ընկան:
Խորտակեցին, 25 և ավել տարիների մեջ, մարդկային ճակատագրեր, փայփլուն երազանքներ ի չիք եղան, գաղափարներ,ի բարօրություն ազգի, չիրականացան: Մարդիկ, ովքեր պատանեկության տարիներին սովորել էին, երազել, դժվար ու ցուրտ օրեր ապրելով մի կերպ հասել իրենց կայացման ընթացքին՝ շեղվեցին, շեղեցին:
Մարդիկ,ո վքեր պատանի ու երիտասարդներ էին համարվում, հիմա արդեն մեծ են ու ծեր՝ հոգնած, ծուլացած, հիասթափված, շատերն էլ արդեն չկան:
Կորան շատերի նպատակների ու գաղափարների իրականացման հնարավորությունները՝ ի նպաստ երկրի, դրանցից շատերը պիտի վառեին ապագայի լույսը՝ մարեցին:
Սա արդեն մեղք չէ, սա ոճիր է, մեծ ոճիր ու շարունակում են դեռ լափե՜լ ,չգիտակցելով անգամ, որ մի գուցե մեղքերը մարսեն, բայց ոճիրը:
Խաչիկ Եղոյան. ֆեյսբուք: