Ալյասկա նահանգի Ջունոն մայրաքաղաքի քաղաքապետին մահացած են գտել
Ամերիկյան նահանգի՝ Ալյասկայի մայրաքաղաք Ջունոնի քաղաքապետին մահացած են հայտնաբերել: Այս մասին գրում է Լenta.ru-ն՝ հղում տալով Fox News-ին:
Ոստիկանությունը հաղորդել է, որ 70-ամյա քաղաքապետի մարմինն անծանոթ մարդ է հայտնաբերել: Նախնական տեղեկություններով՝ Գրեգ Ֆիսկի մահվան պատճառը բռնությունը չի եղել:
«Սարսափելի բան է տեղի ունեցել: Նա հիանալի մարդ էր: Մենք՝ բոլորս, կզգանք նրա կարիքը»,-ասել է քաղաքապետի տեղակալը:
Ֆիսկը քաղաքապետ էր դարձել այս տարվա հոկտեմբերին: Ջունոնում 32.000 մարդ է բնակվում: Այն Ալյասկայի ամենախիտ բնակեցված քաղաքն է: