Էրդողանի նյարդերը տեղի են տալիս
Այնպիսի տպավորություն է, որ Էրդողանն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանն իրոք պատերազմ սկսի իր դեմ։ Սրանից բացի, միակ ողջամիտ բացատրությունը Թուրքիայի նախագահի գործողությունների մասով կարող է լինել այն, որ Էրդողանը կորցրել է ադեկվատությունը։
Մասնավորապես, այսօր Էրդողանը կարգադրել է փակել Բոսֆորն ու Դարդանելը ռուսական նավերի համար, հայտարարելով, որ կա իրական սպառնալիք՝ Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիայի ենթարկվելու, իսկ դրա իրավունքն Էրդողանը չուներ, քանի որ գործող միջագային պայմանագրերի համաձայն՝ Թուրքիան իրավունք ունի փակել նեղուցները Ռուսաստանի համար միայն այն դեպքում, երբ պաշտոնապես պատերազմի մեջ է գտնվում։
Սա իհարկե պատասխանն է այն տնտեսական ու քաղաքական գործողությունների, որոնք Ռուսաստանը վերջին օրերին ձեռնարկում է Թուրքիայի դեմ, բայց ինչպես ինքնաթիռի պարագայում, այնպես էլ հիմա, Թուրքիան ոչ համարժեք գործողությունների է դիմում, որոնք խախտում են մի շարք միջագային պայմանագրեր ու համաձայնագրեր։
Այս էսկալացումից ոչ մի լավ հոտ չի գալիս, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանը «զադնի չի տալու», բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ը պատրաստ չեն ՆԱՏՕ-Ռուսաստանը մասշտաբով ռազմական բախման։ Թուրքիայի խիզախությունն էլ այս պահին ՆԱՏՕ-ի անդամ լինելով է պայմանավորված և չեմ կարծում, որ այն խոսակցությունները, որ թուրքերին իբր ուզում են ՆԱՏՕ-ից հանել՝ լուրջ են, այսինքն՝ Թուրքիան մնալու է դաշինքի անգամ, համենայն դեպս՝ տեսանելի հեռանկարում։
Մի խոսքով, հիմա նյարդերի ամրությունն են ստուգվում թե Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի պարագայում ու կարծես թե, այս պահի դրությամբ, թուրքերի նյարդերն են, որ տեղի են տալիս։
Կոնստանտին Տեր-Նակալյան. ֆեյսբուք: