NASA-ի «քիմիական նոութբուքը» կօգնի այլ մոլորակներում կյանք գտնել
NASA-ի՝ ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները նոր համալիր սարք են հայտնագործել, որը կարող է այլ մոլորակներում կյանքի նշույլներ գտնել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով լաբորատորիայի պաշտոնական կայքին:
«Քիմիական նոութբուքի» հիմնական նպատակը կյանքի հետ ասոցացվող մոլեկուլներ փնտրելն է: Սարքը, չնայած փոքր չափերին, մինի լաբորատորիա է հիշեցնում: Սարքը այլ մոլորակների վրա ճարպային թթուներ և ամինաթթուներ է փնտրելու, որոնք սպիտակուցների հիմնական մասնիկներն են:
Այն բանից հետո, երբ սարքը կգնի անհրաժեշտ նյութը, այն պետք է լուծել ջրի մեջ: Սարքը անալիզների համար կօգտագործի նաև գունաներկեր և լազերներ: Նոր հայտնագործված մինի լաբորատորիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կարողանում է տարբերել այն քիմիական միացությունները, որոնք միմյանց հայելային արտացոլանքն են համարվում: