«ԻՊ»-ի դեմ պայքարելու համար Գերմանիան 1200 զինվորական կուղարկի Սիրիա
Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել Սիրիայում «ԻՊ»-ի զինյալների դեմ Գերմանիայի զինվորականների մասնակցության առաջարկին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Spiegel-ին:
Գերմանիան Սիրիա կուղարկի1200 զինվորական, որը օտարերկրյա ռազմական առաքելությունների մեջ ամենամեծ թվովը կլինի Սիրիային աջակցելու հարցում:
Սիրիայում ռազմական գործողություների մասնակցությունը Գերմանիայից134 մլն եվրո կպահանջի: Այն նախատեսված է իրականացնել1 տարով, սակայն հարկ եղած դեպքում հնարավոր է ժամկետները վերանայվեն: