ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված նոր մութ կողմեր են բացահայտվել
Փաստորեն իմ կասկածներն անհիմն չէին, երբ ես թերահավատորե էիի մոտենում նրան, որ Ինտեռ ՌԱՕ-ն կարող էր այդքան հեշտ հրաժարվել ՀԷՑ-ի ու Հրազդան ՋԵԿ-ի պես յուղոտ կտորներից։Ինչպես ցույց է տալիս ընկերության հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը, «Տաշիր Գրուպ»-ը ձեռք չի բերել ՀԵՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը, ինչի համար ի դեպ դիմում էր եղել կառավարություն, այլ ընդհամենը 25 տոկոսը, իսկ ՌԱՕ-ն շարունակում է մնալ ՀԵՑ-ի և Հրազդան ՋԵԿ-ի հիմնական բաժնետերը։
Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ արդեն մի քանի ամիս է, մենք իրականում բեմականացված ներկայացման ենք ականատես լինում, երբ փորձում են «Տաշիր Գրուպ»-ի միջոցով քողարկել «Ինտեռ ՌԱՕ»-ի անհրապույր մռութը այս ողջ պատմությունում, բայց բոլոր որոշումների կայացման մենաշնորհը շարունակում է պահանել ռուսական արնախում ու հանցավոր այս ընկերությունը։
Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ոչինչ էլ չի փոխվել ու «կոսմետիկ վերանորոգումից» հետո, 2016-ին կրկին ողջ թափով սկսելու են բիբինություն անել՝ ասելով, որ տեսե՜ք, մենք բարեփոխումներ արեցինք, խնդիրներ լուծեցինք, մենք արդեն լավն ենք, բայց մեկ ա պետք է թանկացնենք էլէներգիայի սակագինը, թե չէ աշխարհը փուլ կգա։
Վազգեն Ղազարյան. ֆեյսբուք: