Ֆրանսիան նպաստում է պատերազմներին և ահաբեկչություններին. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը «Česká televize»-ին տված հարցազրույցում ողջունել է Պրահայում խաղաղության համաձայնագրի կնքումը և դա համարել է իրական հնարավորություն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Սիրիացիները կասեն, որ խաղաղության կոնֆերանսը չի կարող անցնել, օրինակ՝ Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան աջակցում է ահաբեկչություններին և նպաստում պատերազմերին»,- հայտնել է Ասադը:
Ասադի խոսքով՝ Չեխիան, իր հավասարակշռված դիրքորոշման շնորհիվ, կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքման հարթակ:
Սիրիան պատերազմի ընթացքում ունեցել է 11 միլիոն մարդու կորուստ: Նրանց մի մասը լքել է երկիրը և բնակություն հաստատել այլ պետություններում, այդ թվում՝ ԵՄ-ի երկրներ: Ասադի խոսքով՝ սիրիացիները լավ, հայրենասեր ու ճիշտ մարդիկ են, չնայած նրանց շարքերում ահաբեկիչներ կան: