Նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է
Այսօր՝ նոյեմբերի 30-ին նշվում է տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշել է Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասոցիացիան 1988 թվականին, համակարգիչ գտագործողներին հիշեցնելու իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:
Նոյեմբերի 30-ը պատահական չի ընտրվել: Հենց նոյեմբերի 30-ին էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը, որն առաջացել է իր ստեղծող Մորիրիսի անունից: Առաջին համակարգչային վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, և այդ ժամանակից ի վեր, անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան սարքավորումների վնասի չափերը:
Օրինակ, 2000 թ-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային Ամերիկային մեկ միլլիարդ դոլլարի վնաս է հասցրել:
Սևակ Գրիգորյան, Ֆեյսբուք։